Սեդրակ Առուստամյանը կմնա կալանքի տակ

kalanqi tak kmna

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով։ Նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նրա կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ, սակայն տեղեկացանք, որ բողոքը մերժվել է, եւ Առուստամյանը կմնա կալանքի տակ:

Նշենք, որ ըստ Դատախազության հաղորդագրության՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ինչպես նաեւ, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար վերջիններիս եւ Ս․Ա-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 եւ 13.400.000 ԱՄՆ դոլարի

Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը):

Ձեզ կեհաքրքրի...