Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. DAF բեռնատարը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները.

Bernatar

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Խոջի աղբյուր»-ի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում DAF մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախատաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպաական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատարի պաշտոնակատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ոմ կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը Խաչիկ Գևորգյանի 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...