275 հազար բնակարան և 285 հազար տուն կհամարվեն գույքահարկի նոր օբյեկտներ

Guyqahark

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն՝ չհարկվող շեմից ներքև գտնվող գույքային միավորների թվաքանակը բնակարանների պարագայում շուրջ 275 հազար է, անհատական բնակելի տների պարագայում՝ շուրջ 285 հազար: Այլ գույքային միավորների մասով այդ խնդիրը արդիական չէ, որովհետև չհարկվող շեմ մյուսների դեպքում չի կիրառվում:

«Առաջարկվող փոփոխությունները կատարելուց հետո նշածս թվաքանակով գույքային միավորները կսկսեն համարվել որպես գույքային հարկերով հարկման օբյեկտ, և գույքային հարկը հավաքագրելու համար պետք է իրականացնել որոշակի վարչարարություն: Էստեղ վարչարարաությունը ենթադրում է հարկի հաշվարկման համար ելակետային տվյալների փոխանցում համայնքներին, որոնք ունի Կադաստրի կոմիտեն, ու միասնական կանոններով աշխատող ծրագրային համակարգ»,- նշեց Պողոսյանը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...