Ամոթի զգացում շատ մարդիկ այլ տեղեր ավելի շատ պետք է ունենային. Վլադիմիր Վարդանյան

Amoti zgacum

«Եթե անձը գտնում է, որ որևէ սուբյեկտի վարքագծի մեջ կա ոչ իրավաչափ տարրեր, պետք է դիմի իրավապահ մարմիններին»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե չի պատրաստվում մեկնաբանել առոչինչ իրավական ակտերը և պատրաստվում է շարունակել իր աշխատանքը:

Նա նաեւ նշել էր, որ  ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացում ունի։

«Ամոթի զգացում շատ մարդիկ շատ այլ տեղեր ավելի շատ պետք է ունենային»,-արձագանքեց նա։

Ինչ վերաբերում է ԱԴ անդամ (դատավոր) Ալվինա Գյուլումյանի պնդմանը, թե այս օրենքը իր վրա չի տարածվում և ինքը պատրաստ է իր իրավունքները վիճարկել ընդհուպ ՄԻԵԴ-ում, Վարդանյանն ասաց՝ յուրաքանչյուրի իրավունքն է սպառել ներպետական ատյանները, հասնել ընդհուպ ՄԻԵԴ, բայց սպառնալ դրանով անընդունելի է.

 «Ինձ ամենաշատը դուր չի գալիս այն, որ սա դիտարկվում է որպես սպառնալիք»:

Վարդանյանը նաև պնդում է՝ մեկ անձը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում կարող է պաշտոնավարել մեկ մանդատ և այդ մեկ մանդատը 12 տարի է. ընդհանուր առմամբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարել է 12 տարուց ավելի.

«Երբ տիկին Գյուլումյանին պետք է, որ այդ պաշտոնը անընդհատ դիտարկվի աշխատավարձի հետ կապված, թոշակի հետ կապված, նա դիտարկում է որպես անընդհատ պաշտոն, երբ անհրաժեշտ չէ, հարմար չէ, ձեռնտու չէ, դիտարակում է որպես ընդհատյաց պաշտոն»:

Վարդանյանը հստակեցրեց, որ իրենք կյանքի են կոչում Սահմանադրական դատարանի նոր մոդել:

Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կարծում է, որ ՍԴ անդամները նույնիսկ երեկ տվել են մեկնաբանություններ իրեց վերաբերյալ նախագծի հետ կապված, ուստի նրանք չեն կարող քննել իրենց վերաբերող նախագիծը.

«Եթե տեսականորեն այդ հարցը գար Սահմանադրական դատարան և 9 դատավորից 7-ը կամ 5-ը հայտարարեր, որ շահերի բախում ունեն, չեն կարող մասնակցել գործի քննությանը: Տեղի էր ունենալու հետևյալը, որ ՍԴ-ն չապահովեց քվորում, չկարողացավ որոշում կայացնել և ՍԴ փոփոխությունները կասեցվելո՞ւ էր»:

Վարդանյանը վստահեցրեց, որ ՍԴ դատավորների թվում ինքը չի լինելու:

 

a1plus.am

Ձեզ կեհաքրքրի...