Դա իշխանության ընդունած օրենքն է և այդ նորմն ինձ վրա չի տարածվում. Ալվինա Գյուլումյանը՝ սահմանադրական փոփոխության մասին

Gyuuml

Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, իսկ պարտկանությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նախօրեին սահմանադրական փոփոխությունների որոշմանը, ըստ որի 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են։  Փոխանցում է News.am-ը։ 

Դիտարկմանը, որ ըստ երեւույթին հաշվարկվում է նաեւ նախկինում իր ՍԴ անդամ եղած ժամականահատվածը, Գյուլումյանը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր տրամաբանությանը: Ես գտնում եմ, որ այո, պետք է պաշտոնավարեմ»:

Նա հավելեց, որ չի կարծում, որ բանը կհասնի դատական կարգով վիճարկելուն. «Դա իշխանության ընդունած օրենքն եւ այդ օրենքի համապատասխան այդ նորմն ինձ վրա չի տարածվում»:

Գյուլումյանը չցանկացավ գնահատական տալ ներկայացված որոշման վերաբերյալ. «Նախ վաղ է դրա համար, երկրորդն էլ չեմ բացառում, որ որեւէ մեկը կդիմի ՍԴ եւ ես չեմ ուզում ինձ կաշկանդել հետագայում այդ գործի քննությանը մասնակցելուց»:

Ձեզ կեհաքրքրի...