Սուպերմարկետի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

supermarketum

Հունիսի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմանում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 41-ամյա Արամայիս Պ.-ն է, և քրեական հետախույզները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմանում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արամայիս Պ.-ի և Երևանի բնակիչ, 38-ամյա Հրանտ Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արամայիս Պ.-ին։

Նոր Նորքի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ձեզ կեհաքրքրի...