ՃՏՊ Երևանի հեռուստաաշտարակի մոտ․ կան տուժածներ

vtar

 Հունիսի 19-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ձեզ կեհաքրքրի...