Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը.

Ayrvel e

Հունիսի 16-ին, ժամը 03:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։12-ին, մարվել՝ 04։41-ին։ Այրվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը՝ ամբողջությամբ։

Ձեզ կեհաքրքրի...