Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի, այն հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ․ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեկվա դեպքերին։
«Ահա եկա , որ մի բան ասեմ ու էլի գնամ …
Աչքովս ընկավ մի քանի գրառումներ այն մասին , որ չենք դատապարտել ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ նկատմամբ բռնությունը , թեև անմիջական ինձ չի ուղղված , բայց նաև ինձ է վերաբերում. ուստի խոսեմ:
Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն, ցանկացած մարդու նկատմամբ ՝ կին , տղամարդ , տարեց , թե երեխա , կարևոր չէ: Դատապարտել եմ , դատապարտում եմ և դատապարտելու եմ …
Հիմա , երբ ասվում է չեք դատապարտել ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ նկատմամբ , հարց է առաջանում , իսկ ինչո՞ւ ոչ նաև տղամարդ պատգամավորների , հաջորդ հարցը իսկ ի՞նչ կապ ունի պատգամավոր է , թե ոչ :
Այսօր մի նախադասություն էր պտտվում « Ես չեմ հիշում որևէ իշխանության օրոք , որ կին պատգամավորների շպրտեն գետնին և քարշ տան » : Հոգիս չեմ սևացնի ասեմ «այսօր նման բան չի եղել» , քանի որ չեմ հասցրել նայել բողոքի ակցիան և տեսել եմ մի քանի նկարներ միայն , որից կարող եմ ենթադրել ինչ -որ բան եղել է և այո ոստիկանությունը պետք է լինի շատ զգույշ , շատ պրոֆեսիոնալ , շատ կոռեկտ գործելաոճով : Նաև հոգիս չեմ սևացնի չհարցնել , թե « հարգելիներս այստեղ կուլմինացիան կին պատգամավորն է , թե առհասարակ կինը» : Եթե կինը , ապա բոլոր իշխանությունների ժամանկ ամենաանխիղճ վերաբերմունքին ենք արժանացել . ծեծ , ջարդ , ջրցան , վրաերթ , տարատեսակ պայթուցիկներ , բերման ենթարկվել ու այդպես շարունակ : Քանի որ բողոքի ակցիաներում «հնաբնակ» եմ , տեսել եմ ամեն ինչ , կրել եմ ամեն վերաբերմունքի հետևանք , տեսել եմ շատ անհանդուրժող վերաբերմունք մեր նկատմամբ և այլն , բայց հանուն արդարության ասեմ , որ չեմ նկատել որևէ կին պատգամավորի պահանջ , թե ինչու՞ եք ոստիկաններ քաշքշում էդ աղջիկներին , խփում , ծեծում , քարշ տալիս գետնով , հարվածում անողոք : Էլեկտրիկ Երևանը վկա , շատ հեռու չեմ գնա :
Չեմ ակնկալել , չեմ պահանջել՝ մտածել եմ ամեն մեկը պետք է իր ցանկությամբ դա անի , իր մտածողությամբ ու իր արժեհամակարգով :
Այսօր ես որպես պատգամավոր՝ ուղղակի դատապարտում եմ ոստիկանների կողմից օրենքից դուրս կատարած ամեն քայլ , անկախ նրանից , որ տեղյակ չեմ թե ինչեր է տեղի ունեցել , եթե կա գեթ մեկ անօրինություն , ապա դատապարտելի է, եթե կա գեթ մեկ բռնի վերաբերմունք ցանկացածի հանդեպ ,ապա դատապարտելի է ՝ անկախ պաշտոնից , եթե կա անհամաչափ գործողություններ , ապա դատապարտելի է և այդպես շարունակ :
Հիմա կասեք , բա պատգամավորը անձեռնամխելի է , իսկ կին պատգամավորը համ անձեռնամխելի է , համ էլ կին է , բայց ես չեմ համաձայնվի , քանի որ կրկնում եմ՝ բռնությունը «սեռ» չունի, առավել ևս «պաշտոն» : Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի , օրենքը հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ :
Անօրինությունը սկսվում է այն ժամանակ , երբ օրենքը հավասարազոր չի կիրառվում : Ուստի խնդրանք , հորդոր , պահանջ իրավապահ բոլոր մարմիններին՝ օրենքի հավասար դաշտ բերեք բոլորիս և կիրառեք այն հավասարաչափ և ամենայն մանրակրկտությամբ : Ես ձգտում եմ ապրել օրենքի Հայաստանում , որտեղ այն չի հարցնում սեռ , պաշտոն , ունեցվածք և բոլորը հարգում են ու տեր կանգնում :
Առողջ եղեք , սա էլ պատմության մի էջ է :
Կարևորը երկիրն այս օրհասական վիճակից դուրս գա , մարդիկ առողջանան և վերադառնան իրենց տուն , բժիշկները վերադառնան իրենց բնականոն կյանքին մնացած հարցերը կլուծվեն իրենց հերթով և իրենց ժամանակին: Վստահ եմ բոլորդ եք կողմ , որ օրենքի առաջ բոլորս պետք է լինենք հավասար»:
Ահա եկա , որ մի բան ասեմ ու էլի գնամ …Աչքովս ընկավ մի քանի գրառումներ այն մասին , որ չենք դատապարտել ԿԻՆ…
Опубликовано Սոֆյա Հովսեփյան Воскресенье, 14 июня 2020 г.