Տեղեկացնում ենք, որ հունիսի 14-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան

SCAT

Տեղեկացնում ենք, որ հունիսի 14-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան 🇰🇿 🇦🇲🛫 DV 5039 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 17 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 6 քաղաքացի, ինչպես նաև 7 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:

 Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

 Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:

Ձեզ կեհաքրքրի...