Նոր գործառույթ՝ սահմանին․ ՀՀ ԱԱՏՄ թիմը համալրվել է

aa

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով։ Վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու եւ մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։

Թիմի համալրումը եւ աշխատուժի մեծացումը նպատակ ունի արագ եւ սահուն կազմակերպել նշված աշխատանքը՝ ամբողջական եւ ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։

Որոշ ուղղություններով դեպի ՀՀ չվերթերի վերականգնումն այս աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտություն էր առաջացրել, ինչը նկատի առնելով եւ հրատապ ձեռնարկվել է թիմի համալրումը։

«Զվարթնոցում» քաղաքացիները ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից սպասարկվում են անվտանգության նորմերին համապատասխան՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունն ու քաղաքակիրթ մոտեցումը։

Նոր գործառույթին զուգահեռ՝ ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» ՍԲՀԿ-ն (ինչպես եւ սահմանային անցման մյուս բոլոր հսկիչ կետերը), շարունակում է իր աշխատանքներն ուժեղացված ռեժիմով․ երկիր մուտք գործող ամեն ոք ջերմաչափվում է, անցնում արտաքին զննում, ստանում ինքնամեկուսացման ծանուցագիր, լրացվում են հասցեական քարտեր։

Նոր գործառույթ՝ սահմանին․ ՀՀ ԱԱՏՄ թիմը համալրվել էՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց»…

Опубликовано ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am Суббота, 13 июня 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...