Կարմիր բլուրի հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է աղբից

Karmir blur

Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: 

«Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, և մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը»,- գրել է փոխքաղաքապետը։

Ձեզ կեհաքրքրի...