«Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել է հակատանկային արկ.
Հունիսի 12-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, զինամթերք է հայտնաբերվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։