Հունիսի 13-16-ը կիրականացվի 6 չվերթ. Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

Vec chvert

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը 02:30):
Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 18:00):
Ս. թ. հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 12:30, Երևանից մեկնում ժամը 13:30):
Ս. թ. հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին:

Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia…

Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Четверг, 11 июня 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...