Ներքին ահաբեկիչները գրավել են Սիեթլը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան Սիեթլ քաղաքը գրավել են ներքին ահաբեկիչները, որոնց ղեկավարում են արմատական ձախ դեմոկրատները: Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունը վերաբերում է երկրում շարունակվող բողոքի ցույցերին, որոնք համընդհանուր անկարգություններ են առաջացրել ԱՄՆ-ի ցանկացած բնակավայրում: Թեմային է անդրադարձել Fox News պարբերականը:
Միացյալ Նահանգների նախագահը քաղաքում ստեղծված դրության համար մեղադրել է նահանգի ղեկավարին և քաղաքապետին: Դոնալդ Թրամփը տեղական իշխանություններին հորդորել է վերականգնել Սիեթլի բնականոն, խաղաղ վիճակը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ ինքը զբաղվել այդ գործով: Թրամփի խոսքով՝ այդ անճոռնի անարխիստներին պետք է անհապաղ կանգնեցնել:
Անմիջապես հնչել է քաղաքապետի կոշտ պատասխանը: Ջենի Դուրքանը Թրամփին խորհուրդ է տվել կրկին մտնել իր բունկերը և ապահովել բոլորի անվտանգությունը: