Տեղյակ ենք, որ դեռ կան հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան
Սիրելի հայրենակիցներ,
Տեղյակ ենք, որ դեռ կան հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան։
Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ համավարակի կանխարգելման շրջանակներում Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշմամբ արգելված է օտաերկրացիների մուտքն իր տարածք, ուստի մեր քաղաքացիներին նորից և նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։
Այն քաղաքացները, որոնք հայտնվում են Լարսի անցակետում հայտնվում են փակուղու առաջ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու միակ հնարավոր ճանապարհն օդային ուղին է։ Ընդ որում, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կամ Մոսկվայում ՀՀ դեսպանությունում։
Առաջիկա թռիչքները տեղի կունենան հունիսի 10-ին՝ Կրասնոդար և Միներալնիե Վոդի քաղաքներից, նախատեսված է թռիչքներ նաև Մոսկվայից, որոնց մասին դեսպանությունը պարբերաբար տեղեկացնում է։ Հայաստան վերադառնալու համար հետևեք միայն պաշտոնական, այն է՝ Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների և ՀՀ ԱԳՆ կողմից տրամադրվող տեղեկատվությանը։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել գործող կարգին, ներդրված սահմանափակումներին և Հայաստան վերադառնալը իրականացնել Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների հետ համակարգմամբ: