Բերվել է լավ նախագիծ, որը որոշակի կլուծի առկա սոցիալական լարվածությունը. Զոհրաբյան

Naxagic

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ 

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Կառավարության առաջարկով՝ նախատեսում են նախագիծը ոչ թե շրջանառությունից հանել, այլ տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ, մի փոքր դադար վերցնել, որպեսզի  նաև կանխատեսելիություն ապահովեն։ Պատգամավորն առաջարկեց այս փուլում նախագծին կողմ չքվեարկել։

Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ընդգծեց, որ իրենց խմբակցությունը նախագծին կողմ է քվեարկելու։ Շեշտեց, որ բերվել է լավ նախագիծ, որը  որոշակի առումով կլուծի այն ծանրաբեռնվածությունն ու սոցիալական լարվածությունը, որն առկա է։

«Ես երեկ էլ ասեցի՝ մենք կողմ ենք։ Վերջապես մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, որ երբ իրենք մեկուսացվել են, իրենց մասին պետությունը հոգ է տանում։ Պետությունը կատարում է իր պոզիտիվ պարտականությունը։ Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով ասել են՝ փողի խնդիր չունենք։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարության հետ այս հարցը մինչև այստեղ գալը չեք քննարկել, եկել համաձայնության։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է։ Ես հասկանում եմ, որ  այնպիսի բարձիթողի վիճակ է, որ չգիտենք՝ վաղը մեկուսացվածների ու ինքնամեկուսացվածների ի՞նչ թվեր կունենանք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինչ թիվ էլ լինի, պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանել։

Ձեզ կեհաքրքրի...