Եթե գիտեք որտեղից է հրավառությունն արձակվում, գիշերվա ցանկացած ժամի ինձ տեղեկացրեք. Էջմիածնի քաղաքապետ
Եթե գիտեք, թե որտեղից է այս կամ այն հրավառությունն արձակվում, խնդրում եմ անմիջապես, գիշերվա ցանկացած ժամի ինձ տեղեկացնել դրա հասցեն կամ մոտավոր վայրը։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով քաղաքում վերջին օրերին գիշերային ժամաերի հրավառություներին։ Նա մասնավորապես նշել է.
«Սիրելի՛ էջմիածնեցիներ։ Վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ: Խնդրի մասին պարբերաբար խոսում եմ ոստիկանապետի հետ, ամեն դեպքով կազմվում է արձանագրություն, սակայն հիմնականում չի հաջողվում բացահայտել իրավախախտներին: Ավելի արդյունավետ խնդրին լուծում տալու համար ունենք ձեր օգնության կարիքը:
Եթե հրավառության հեղինակները ձեր հարևաններն ու ծանոթներն են կամ պարզապես գիտեք, թե որտեղից է այս կամ այն հրավառությունն արձակվում, խնդրում եմ անմիջապես, գիշերվա ցանկացած ժամի ինձ տեղեկացնել դրա հասցեն կամ մոտավոր վայրը: Տվյալները պարզապես ուղարկվելու են ոստիկանություն՝ դրանց ընթացք տալու նպատակով, իսկ հայտնողի անունը որևէ կերպ չի հանրայնացվելու»:
Սիրելի՛ էջմիածնեցիներ,Վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ: Խնդրի…
Опубликовано Diana Gasparyan/Դիանա Գասպարյան Четверг, 4 июня 2020 г.