Երևանում «Mitsubishi Gold»-ը կոտրել է «ՖԻՆՔԱ»-ի ապակիները, մխրճվել գրասենյակի տարածք
Հունիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15 սահմանում Լավրենտի Տ.-ն իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի 2 Ա շենքում տեղակայված «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ-ի գրասենյակին։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությա, տուժածներ չկան: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա առաջին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։