Այրվել է ջերմաքարշի շարժիչի հատվածը.
Հունիսի 3-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էջմիածին» կայարանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող ջերմաքարշի կողային հատվածում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 16։49-ին։
Այրվել են ջերմաքարշի շարժիչի հատվածը (13 քմ) և էլեկտրական մալուխներ։