Թրամփը խզում է կապերը Հոնկոնգի հետ. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հատուկ շրջանին` Հոնկոնгին, զրկում է արտոնյալ բիզնես գործընկերոջ կարգավիճակից՝ ինքնավարության կորստի պատճառով: Այդ քայլի համար հիմք է հանդիսացել չինական նոր օրենքը, որը բրիտանական նախկին գաղութին զրկում է ինքնավարությունից: Օրինագծի մանրամասները դեռ չեն մշակվել, բայց հայտնի է, որ այն թույլ կտա չինական հատուկ ծառայություններին աշխատել քաղաքում և պատժել քաղաքացիներին «անջատողական ու սադրիչ գործունեության համար»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մի շարք պատժամիջոցներ է կիրառելու Չինաստանի նկատմամբ ՝ դրանք բացատրելով Պեկինի թշնամական գործողություններով և Հոնկոնգի նկատմամբ նրա վարած քաղաքականությամբ: Ըստ Թրամփի՝ Չինաստանի իշխանությունները խարխլել են նախկին գաղութի ինքնավարությունը և «մեկ երկիր, երկու համակարգ» բանաձևը:
Սպիտակ տան ղեկավարը չեղարկում է բոլոր արտոնությունները, որ Հոնկոնգը վայելում էր որպես ինքնավարություն ՉԺՀ-ի կազմում, մասնավորապես, վիզաների ստացման, առևտրի և երկակի նշանակության տեխնոլոգիաների օգտագործման ոլորտներում:
Պատժամիջոցներ են նախատեսվում նաև Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի ներգրավված են տարածաշրջանի ինքնավարությունը խաթարելու մեջ:
Իր հերթին, Հոնկոնգի իշխանությունը զգուշացրել է, որ Չինաստանի հատուկ վարչական շրջանի դեմ ծավալված պատժամիջոցների պատերազմից ավելի շատ կտուժի Միացյալ Նահանգները: