Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար
Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել հայազգի քաղաքական գործիչ Իգոր Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ղահրամանյանը մինչ այս Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատգամավոր էր և պաշտոնավարում էր որպես Դաշնային խորհրդի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ։