ՀՀ վարչապետը ստորագրել է 2 նոր նշանակումների մասին որոշումներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու նոր որոշում է ստորագրել։
Կարինե Դերենիկի Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ։
Կարինե Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Մյուս որոշումով Գոռ Աշոտի Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։
Գոռ Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը նույնպես կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: