Մեքենաների պետհամարանիշերը գողանում են ու գումար պահանջում․ քրգործեր կան
Մեքենաներից գողությունների «նոր շարք» է սկսվել, գողանում են պետհամարանիշերը, հայտնում են «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
ՀԿ-ն կոչ է արել նման խնդրի դեպքում դիմել Ոստիկանություն՝ հիշեցնելով, որ զույգ պետհամարանիշերը գողանալու դեպքում ՃՈ-ն նույնը չի վերականգնում։
PanARMENIAN.Net ին Ոստիկանությունում ասացին, որ տեղյակ են համարանիշեր գողանալու դեպքերից, կան նաև հարուցված քրեական գործեր:
«Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,-ասացին կառույցում։
ՀԿ-ի հաղորդագրությանը կից ներկայացված է համարները գողացած անձի Viber հավելվածի համարը, որտեղ նշված է՝ եթե պետհամարանիշերի տերը ցանկանում է դրանք հետ վերցնել, թող կապվի իրենց հետ։
Նյութի մեկնաբանություններում մեկ այլ հեռախոսահամար էլ է ներկայացված, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի փոխանցումից հետո պետհամարանիշերը կվերադարձվեն տիրոջը։ Ներկայացված է երկու հեռախոսահամար՝ +79774081517 և +79660672733։