Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել

gitakcutyan e ekel

Գյումրիում՝ տան բակում մի խումբ թափառող շների հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Նա գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,- նշել է Դերձյանը:

Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երևանում երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Լիլիթ Դեմուրյան

Ձեզ կեհաքրքրի...