Փրկարարները տանիքի կառուցատարրերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Մայիսի 25-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է տան տանիքը (մոտ 200 քմ) և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Փրկարարները տանիքի կառուցատարրերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: