Խաղահրապարակ – պուրակից մինչև մշակույթի տան վերանորոգում և ջրագծերի կառուցում. Ռոմանոս Պետրոսյան

Kotayq

Խաղահրապարակ – պուրակից մինչև մշակույթի տան վերանորոգում և ջրագծերի կառուցում

2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագրային հայտեր, մասնավորապես,

Նոր Երզնկա համայնքում երկու հաստատված ծրագրերի արդյունքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ
Հացավանում կվերանորոգվի մշակույթի տան շենքը:

 Ի դեպ, որպես հիշեցում` Հացավանի մշակույթի տան շենքի հիմնանորոգումը մեկնարկել ենք դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ այս տարվա հաստատված սուբվենցիայի շրջանակներում արդեն կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտին Հացավանում կունենանք վերանորոգված ու կահավորված համայնքային մշակույթի տուն՝ իր գրադարանով, արվեստի խմբակներով ու բարեկարգ բակով՝ փոքրիկների համար խաղահրապարակի ու լուսավորված կանաչապատ տարածքի առկայությամբ:

2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Բյուրեղավանում և Բալահովիտում կասֆալտապատվեն և կբարեկարգվեն ներհամայնքային ճանապարհներ
Ակունք համայնքը ձեռք կբերի աղբատար մեքենա և աղբարկղեր
Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրում և Կամարիս համայնքում կկառուցվեն ջրագծեր:

Արդեն ունենք հաստատված 11 ծրագրային հայտեր:

Կոտայքում #լավ_լուրերի պակաս չե’նք ունենալու:

Ձեզ կեհաքրքրի...