Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկից ընկած 9-ամյա տղայի վիճակը.

Buj aviacia

 Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Հիշեցնեմ, որ 2-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո երեխային տեղի ԲԿ-ում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել էին Երևան: Առկա էր համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:

#Թարմացում. Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է,…

Опубликовано Sourb Astvatsamayr Medical Centre Четверг, 21 мая 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...