Մայիսի 17-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան կիրականացվի հերթական չարտերային չվերթը
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից): Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։ Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։ Ավիատոսմեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած): Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)»։