Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Gemafin

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

«Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության:

Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:

Շնորհակալ եմ բոլորից ով վստահեց:

Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»,- գրել է նա:

Հարգելի քաղաքացիներՍեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի…

Опубликовано Gemafin Gasparyan Пятница, 15 мая 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...