Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը

murcherov kriv

Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լուկաշին փողոցի բնակիչներ, 43-ամյա Լիաննա Պետրոսյանը և 65-ամյա Մերուժան Շահինյանը: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմանում, Լուկաշին փողոցի 1-ին շենքի հարևանությամբ ավտոմեքենաներով ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանել են Լուկաշին փողոցի բնակիչ, 22-ամյա Մերուժան Շահինյանը և 18-ամյա Էդմոն Հակոբյանը: Այդ մասին իմանալով, Մ. Շահինյանի և Է. Հակոբյանի ընկերները, որոշ ժամանակ անց պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են նույն վայրում, որտեղ անտեսելով իրենց գործողությունները հասարակության այլ անդամների համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ միյմանց նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և վիճաբանողները եղել են մուրճով, մետաղյա ձողերով և միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով էլ նշված անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կարճ ժամանակ անց Մաշտոցի ոստիկանները ոստիկնության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ Լուկաշին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Սիլիկյան փողոցի բնակիչներ, 17-ամյա Տիգրան Ո.-ին, 16-ամյա Մովսես Մ.-ին, 16-ամյա Մարտիրոս Շ.-ին և Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Շահբազյանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդմոն Հ.-ին և վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ըստ աղբյուրի՝ կռվի մասնակիցներից 22-ամյա Մ. Շահինյանը հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մերուժան Շահինյանի թոռն է, իսկ Լ. Պետրոսյանը՝ Մ. Շահինյանի մայրը:

Աղբյուրը նաև գրում է, որ հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մ. Շահինյանը իրենց թաղում հայտնի է «Գայի Մերուժ», կոչումով ոստիկանության մայոր է և երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում:

Ավեի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 13-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասում են, ոչ ավտոմեքենաների բախումը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի, ու եթե ոստիկանները տաք հետքերով չժամանեին, հնարավոր է, փողոցում լինեին զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան էին:

Ձեզ կեհաքրքրի...