Սադրանք է տեղի ունեցել Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ․ Արման Բաբաջանյան

Sadranq

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Խստորեն դատապարտում եմ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սադրանքը։

Երեկ ուշ երեկոյան տհաճ միջադեպ է տեղի ունեցել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ վերջինս ուղղակի ներքաշվել է այդ միջադեպի մեջ: Դատելով տարածված ձայնագրությունում հնչող խոսքից` սփյուռքահայ մի երիտասարդ ակնհայտ ագրեսիվ վարքագծով մոտեցել է Զոհրաբ Մնացականյանին` նրան հարցեր ուղղելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային-փաթեթային տարբերակների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ:

Տեսանյութում պարզորոշ երևում է սակայն, որ այդ երիտասարդի նպատակը ոչ թե իր տված հարցերի պատասխանները ստանալն էր, այլ արտգործնախարարին հունից հանելը, ինչը մասամբ նրան հաջողվում է:

Հետևաբար տեղի ունեցածը պետք է գնահատել որպես սադրանք Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ: Կատարվածը կարելի էր համարել սովորական միջադեպ, եթե չլիներ այն քաղաքական լայն համատեքստը, որն առկա է վերջին շրջանում: Խոսքը տարբեր միջադեպերի, քաղաքական ու կենցաղային սադրանքների միջոցով երկրում անկայության արհեստական մթնոլորտ ձևավորելու փորձերի մասին է: Մեծ հավանականությամբ, Զոհրաբ Մնացականյանի հետ կատարվածը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում և բացառված չէ անգամ, որ կազմակերպված լինի այն ուժերի կողմից, որոնք շահագրգիռ են Հայաստանում անկայունություն կամ անկայունության պատրանք ստեղծելու հարցում:

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում առաջիկայում լինել առավելագույնս զգոն ու չտրվել նման սադրանքների, որոնք այդպիսիք, ամենայն հավանականությամբ դեռևս տեղ են ունենալու մեր կյանքում»։

Խստորեն դատապարտում եմ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սադրանքըԵրեկ ուշ երեկոյան տհաճ միջադեպ է տեղի ունեցել…

Опубликовано Arman Babajanyan Среда, 13 мая 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...