Կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր:
Հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Ներկայում բուժման մեջ է գտնվում 2 218 պացիենտ՝ հիվանդանոցներում և հատուկ վայրերում: Հիվանդների շրջանում ունենք 660 հոգի, որոնք ներկա պահին թոքաբորբ են տանում: 66 հոգի ծանր են, 33-ը՝ ծայրահեղ ծանր: 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,-ասաց Նանուշյանը:
Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ի դրությամբ հաստատված նոր դեպքերի թիվը 142 է: «Կարող եք նկատել, որ վերջին օրերի ընթացքում թիվը գրեթե այդ մակարդակի վրա է, սակայն, եթե համեմատենք ավելացող օրական աճի տեմպը, ապա այն դեռևս 5 տոկոսի շրջանակում է»,-նշեց փոխնախարարը:
Փոխնախարարը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ավելի մեծ տեմպերով են շարունակվելու՝ կապված նաև նրա հետ, որ նոր հայտնաբերված դեպքերն օրեցօր ավելանում են: