Facebook սոցցանցում ապատեղեկատվությունը պիտակավորել են

face

 Facebook սոցցանցում ապատեղեկատվությունը պիտակավորել են: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, այս զգուշացումներն աշխատում են, քանի որ, երբ օգտատերերը տեսնում են զգուշացնող պիտակը, 95% դեպքերում նրանք չեն բացում նյութը:

Սոցցանցը նաև հեռացրել է հարյուր հազարավոր հրապարակումներ, որոնց պատճառով մարդիկ կարող էին ֆիզիկական վնաս ստանալ: Խոսքը նաև այն հաղորդագրությունների մասին է, որում ասվում է, որ սպիտակեցնող հեղուկը, հայերեն՝ ժավելը, կարող է օգնել բուժել կորոնավիրուսը, կամ այն տեսակետները, որտեղ ասվում էր, որ սոցիալական տարածության պահպանումը չի օգնում կանխել վիրուսի տարածումը:

Այս ամենից բացի, կապույտ սոցցանցը սկսել էր հատուկ հաղորդագրություններ ուղարկել այն մարդկանց էջերին, որոնք լայքել, բացել կամ մեկնաբանել էին Covid-19-ի մասին ապատեղեկատվություն պարունակող նյութերը:

Մարտի 18-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Facebook-ը սխալմամբ սպամ է ճանաչել նաև հավաստի աղբյուրներին հղում տված հրապարակումները: Ընկերությունից հայտարարեցին, որ սա սխալմունք է կառավարման համակարգում:

Ապրիլի 7-ին սոցցանցից հայտարարեցին, որ նոր գործիքներ են թողարկում, որոնք կօգնեն պանդեմիայի կանխարգելման հարցում հետաքննություններին: Ընկերությունը սկսել էր օգտատերերի տեղակայման վայրերի տվյալները հավաքել:

 

ittrend.am

Ձեզ կեհաքրքրի...