Նավկան գրել է իր և Պեսկովի առողջական վիճակի մասին. РИА Новости

Navka

  Ռուսաստանցի գեղասահորդ Տատյանա Նավկան Instagram-ում գրել է, որ լավ է զգում, ապաքինվում է կորոնավիրուսից: Սակայն ամուսնու՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի վիճակը մի փոքր ավելի բարդ է:

Պեսկովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին:  Հաստատելով իր վարակվածության մասին տեղեկությունները՝ Ռուսաստանի ղեկավարի խոսնակը նշել է, որ վերջին անգամ Վլադիմիր Պուտինի հետ կապ է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ: Կրեմլի խոսնակը դարձել է չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան COVID-19-ի դրական թեստով: Ավելի վաղ վարակի մասին հայտնել էին վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության և բնակարանային ու կոմունալ ծառայությունների նախարար Վլադիմիր Յակուշևը և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer

Ձեզ կեհաքրքրի...