Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում. կա 5 զոհ.
Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի հիվանդանոցում բռնկված հրդեհը 5 մարդու կյանք է խլել։ Իրականացվում է հիվանդների և բուժանձնակազմի տարհանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ տարածքային վարչության ներկայացուցչին։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Սուրբ Գեորգիի հիվանդանցում, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Փրկարարներին հաջողվել է կրակը տեղայնացնել։
radio aurora