Խորհրդարանն ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը
Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով կրճատվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը։ Այն 50 հազարից իջնում է մինչև 25 հազարը:
Նախագծի համահեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այն ներկայացնելու ժամանակ ասել էր, որ երկարացվում է նաեւ ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։