ՌԴ ամենամեծ ավիաշինական գործարաններից մեկում հայտնաբերվել է COVID-19, այն փակվել է. razm info

aviagorcaran

Մայիսի 8-ից Պրիմորիե երկրամասում գտնվող ՌԴ ամենամեծ ավիացիոն գործարաններից «ПРОГРЕСС»-ը փակվել է աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելու պատճառով։

Այս մասին հայտնում է Primamedia.ru կայքը։ Նախատեսվում է, որ 5200 հոգանոց անձնակազմով գործարանը կվերսկսի աշխատանքը մայիսի 12-ից հետո, եթե նրա հետ շփված անձնակազմի անդամներից ոչ մեկի մոտ վիրուս չհայտնաբերվի։ Մինչ այդ կախտահանվի գործարանի ողջ տարածքը։

Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռ

Սա գործարանի անձնակազմի շրջանում կորանավիրուսով վարակման առաջին դեպքը չէ։ Մարտի վերջին կորոնավիրուս էր ախտորոշվել արտերկիր գործուղման մեկնած աշխատակիցների մոտ։ Նրանք առողջացել են։ Գործողումից երկրամաս վերադարձած մի աշխատակից մահացել է ապրիլի սկզբին։

Գործարանը մտնում է «Вертолёты России» հոլդինգի մեջ։ Այստեղ են արտադրվում Կա-52 «Ալիգատոր» մարտական ուղղաթիռները։

 

razm.info

Ձեզ կեհաքրքրի...