Կորոնավիրուսը հայերն են բերել. Ստամբուլում փորձել են այրել հայկական եկեղեցու դուռը
Ստամբուլի Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը այրել ցանկացող Մ.Ք.–ն ձերբակալվելուց հետո ոստիկանությունում հայտարարել է, թե այրել է դուռը, քանի որ հայերն են կորոնավիրուսը բերել ։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ մի տղամարդ փորձել է այրել Բաքրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, սակայն տեսնելով, որ նկատել են իրեն, արագ հեռացել է։
Հայոց պատրիարքարանի պատասխանատուներն ահազանգել են կատարվածի մասին, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել ոստիկանությունը եւ նահանգապետարանը։ Կարճ ժամանակ անց ձերբակալվել է Մ.Ք. անունով քաղաքացին, ով ընդունել է իր արարքը՝ պատճառաբանելով, որ հայերն են կորոնավիրուսը բերել, որի համար էլ փորձել է այրել եկեղեցու դուռը։
mews.am