ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շքերթ` համաճարակի ընթացքում. Բելառուսում հազարավոր մարդիկ տոնում են Հաղթանակի օրը
Չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Շքերթը մեկնարկել է:
Չնայած Լուկաշենկոյի հրավերին, որևէ երկրի առաջնորդ չի մասնակցում այդ միջոցառմանը: Շքերթին ներկա են հազարավոր մարդիկ՝ առանց որևէ պաշտպանիչ միջոցի:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը նախապես հայտարարել էր, որ պարզապես չեն կարող չեղարկել շքերթը։
«Դա, իհարկե, էմոցիոնալ, խորը գաղափարական հարց է»,- ասել էր Լուկաշենկոն։
auroranews.am