Տոնոյանը հայտնել է՝ կորոնավիրուսով վարակված քանի՞ զինծառայող կա..
«Ունենք և՛ վարակվածներ, և՛ մեկուսացվածներ, նաև ռիսկային խմբի անձնակազմ ունենք, որը տանն է»,- «Եռաբլուրում» News.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակում կորոնավիրուսով վարակման դեպքերին:
Նախարարը տեղեկացրել է, որ մեկուսացումների, ինքնամեկուսացումների նվազում կա, եղանակով պայմանավորված՝ այդ թիվն ավելի կպակասի:
«Ժամկետային զինծառայողների մեջ գրեթե չունենք վարակակիրներ, թոքաբորբի բարդացումով դեպքերն էլ այնքան քիչ են, որ անգամ խոսելն է ամոթ»,- ասել է նա:
Տոնոյանը հայտնել է, որ Զինված ուժերում կան կորոնավիրուսով վարակված մոտ երկու տասնյակ զինծառայողներ, երեք բարդացում կա, ոչ ավել, մյուսների վիճակը վտանգավոր չէ: