Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետները ժամանեցին դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորելու.

Jamanel en

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը քիչ առաջ ժամանացին դատարան՝ Մարտի –ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորելու:

Մինչ այդ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատելու միջնորդությունը:

  Այս երաշխավորության մասին պաշտպանական կողմը հայտարարել էր դեռ փետրվարի 24-ին: Նախատեսվում էր միջնորդությունը ներկայացնել մարտի 17-ի դատական նիստին, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ նածագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ բացեց եւ ժամանակավորապես անաշխատունակ դարձավ:

Հիշեցնենք՝ Քոչարյանը անձնական երաշխավորությամբ մեկ անգամ արդեն ազատ է արձակվել 2019 թվականի մայիսին: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել նրան: Հունիսի 25-ին, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և Քոչարյանին դարձյալ կալանավորել:

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...