Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. РИА Новости

Trump Putin

 Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել՝ գրում է РИА Новости-ն:

Երկու տերությունների ղեկավարները քննարկել են սպառազինության վերահսկմանն ու կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող հարցեր:

Դոնալդ Թրամփը ռուս պաշտոնակցին խոստացել է օգնություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է Ռուսաստանի ու Չինաստանի մասնակցությամբ քննարկել սպառազինության վերահսկմանը վերաբերող հարցեր: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ցանկանում է խուսափել սպառազինության ծախսատար մրցավազքից:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կեհաքրքրի...