Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ընկած ծառը հեռացվել է.

car

  Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 07:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում` «Դար 21» հեռուստաընկերության դիմաց, հաստաբուն ծառն ընկել է երթեւեկելի հատված եւ խանգարում է երթեւեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից։

Ձեզ կեհաքրքրի...