Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսել է այդ պատերազմում հայ ժողովրդի հերոսական մասնակցության մասին։
«Ի պատասխան ադրբեջանցի խոսնակի անընդունելի հայտարարության՝ անդրադարձա նաև մեծ հայորդի Գարեգին Նժդեհի գործունեությանը, կոչ արեցի խոսելուց առաջ ավելի լավ ուսումնասիրել պատմությունը»,- գրել է Արարատ Միրզոյանը։