«Ռոստելեկոմ»-ի բաժանորդները հնարավորություն ունեն վճարելու մաս-մաս

Rostelecom

Արտակարգ ռեժիմի պայմաններում՝ հաշվի առնելով աշխատաքի և տեղաշարժի հետ կապված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ընդառաջ է գնում բաժանորդներին և հանդես է գալիս  «Տարաժամկետ վճարում» ծառայությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոստելեկոմ» ընկերությունը։

«Ծառայությունը մեկանգամյա հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչև սահմանված ժամկետի ավարտը մարելու նախորդ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը մաս-մաս և հավասարաչափ՝ ըստ ամիսների:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր նախորդ ամիսների ընթացքում կուտակել են 10.000 ՀՀ դրամ և ավել պարտք և դժվարանում են վճարել այն: Պարտքը մաս-մաս մարել հնարավոր է առաջիկա 3 ամիսների ընթացքում:

«Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ բաժանորդներին տրամադրելու որակյալ և հուսալի ծառայությունների բազմազանություն: Այժմ ընկերությունը, ևս մեկ անգամ կանգնելով իր բաժանորդների կողքին, հնարավորություն է ընձեռում բոլոր այդ ծառայությունների դիմաց վճարումները կատարելու մաս-մաս: Մենք շնորհակալ ենք մեր բարեխիղճ և հավատարիմ բաժանորդներին՝ այս գործընթացում հնարավորինս մեզ աջակցելու համար»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից օգտվելու համար բաժանորդները կարող են  մինչև մայիսի 31-ը ներառյալ ակտիվացնել այն՝ ինչպես «Հեռախոսային սպասարկում» ծառայության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46, այնպես էլ ընկերության Վաճառքի և սպասարկման սրահներում՝ տարաժամկետ վճարման հայտի հիման վրա:

Ծառայությունից օգտվել կարելի է միայն մեկ անգամ՝ վերակնքելով գործող պայմանագիրը մեկ տարի ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն ծառայության պայմանների վերաբերյալ տեղադրված է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից վերաբացվել է ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման գրասենյակը (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 28/1)»,- ասված է հաղորդագրության մեջ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Ձեզ կեհաքրքրի...