Փլուզման վտանգ Արագածի փողոցի տներից մեկում
Մայիսի 5-ին, ժամը 18:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի առաստաղն իջել է, առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան (մոտ 37 քմ) հյուրասենյակի (30 քմ) բաղդատե տանիքը վնասված է. առկա է փլուզման վտանգ: Նշված հասցեում բնակվում է 3 քաղաքացի, որոնցից 2-ը թոշակառու են:
Փրկարարների օգնության կարիքը չի եղել: