Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուր» պանթեոնը փակ կլինեն
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում:
Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:
«Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,-ասված է հայտարարության մեջ։