ԱՄՆ նախագահը փոխել է կարծիքը.

trump

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսը տարածվել է չինական Ուհան քաղաքից, բայց այն չի ստեղծվել տեղական լաբորատորիայում: Մինչդեռ ավելի վաղ նա հակառակն էր հայտարարում և պահանջում էր պատասխանատվության ենթարկել Պեկինին:

New York Post-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը խոսել է համաճարակի «ոչ միտումնավոր» բնույթի մասին, փաստորեն՝  Չինաստանի իշխանությունների վրայից վերցնելով կատարվածի մեղքի մի մասը:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը ապացույցներ չի գտել, որ Պեկինը միտումնավոր է տարածել վիրուսը:

«Վիրուսը դուրս է եկել այդ շրջանից և տարածվել ամբողջ աշխարհում: Դա չպետք է պատահեր, և Չինաստանը չպետք է թույլ տար, որ դա տեղի ունենա»,- ավելացրել է Թրամփը:

Այսպիսով, ԱՄՆ իշխանությունները չգիտեն, թե որտեղ է հայտնվել վիրուսը՝ Ուհանի վիրուսաբանության լաբորատորիայո՞ւմ,  քաղաքի ծովամթերքների շուկայո՞ւմ, թե՞ մեկ այլ վայրում:

ԱՄՆ նախագահ նաև բացառել է Չինաստանի հետ ռազմական բախման հնարավորությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Ձեզ կեհաքրքրի...