Ողբերգական դեպք Շիրակի մարզում. գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթյուն է տեղի ունեցել. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է.

gazalcakayanum

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների խումբն ու ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը: Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը, ինչպես նաև՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...